Narrative Clip ֆոտոխցիկը կթողարկվի նոյեմբերի 1-ին

Շուտով կներկայացվի Narrative Clip փոքր ֆոտոխցիկը, որն ամրանում է հագուստին և անընդհատ լուսանկարում, հաղորդում է TechCrunch-ը: Ավելի վաղ այն հայտնի էր որպես Memoto, որին, կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերության օգնությամբ, հաջողվել էր ներդրողներից հավաքագրել $550 հազ․:

Ինչպես հաղորդել է ստարտափի ղեկավար Մարտին Կալստրեմը՝ ծրագրային մշակման մասնագետները ստիպված են եղել փոխել նախագծի անունը, քանի որ Memoto-ն արդեն գրանցվել է այլ ընկերությունների կողմից:

Narrative Clip-ը բավական փոքր չափսերի է և ամրանում է հագուստին, ունի 5 Մգպ ֆոտոսենսոր, որի օգնությամբ մեկ րոպեում անում է երկու լուսանկար: Կատարված լուսանկարները կապվում են ժամանակի և աշխարհագրական կոորդինատների հետ, որից հետո փոխանցվում ստարտափի անվտանգ սերվերներ: Օգտագործողը հնարավորություն կունենա հատուկ բջջային ծրագրի միջոցով ընտրել անհրաժեշտ լուսանկարները:

Narrative Clip-ը կթողարկվի 2013թ․ նոյեմբերի 1-ին:

Մեկնաբանել