Yahoo-ն կվճարի բարեխիղճ հաքերներին

Yahoo-ն որոշել է մշակել ընկերության արտադրանքի խնդիրների և սխալների վերաբերյալ տեղեկություններ հաղորդող բարեխիղճ հաքերների խրախուսման սեփական ծրագիրը, հաղորդում է Verge-ը: Խրախուսական նվազագույն գումարը կլինի $150, առավելագույնը՝ $15 հազար: Խրախուսական ծրագիրը տարածվում է այն սխալների վրա, որոնք հայտնաբերվել են 2013թ․ հուլիսի 1-ից:

Գումարային խրախուսման ծրագրեր են իրականացնում նաև Google, Facebook, Yandex և Microsoft ընկերությունները: Գլխավոր պայմանն այն է, որ հայտնաբերված խոցելիությունը չօգտագործվի տվյալ ծառայության օգտատերերի դեմ:

Yahoo-ի անվտանգության բաժնի ղեկավար Ռամսես Մարտինեսն ասել է, որ ընկերությունն ամսական սպասարկում է շուրջ 800 մլն օգտատիրոջ և իրենք պարտավոր են ապահովել նրանց անվտանգությունը:

Մեկնաբանել