Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Ք. Փեքինհեմը լքել է ընկերությունը

Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Քևին Փեքինհեմn անհասկանալի պատճառներով հեռացել է ընկերությունից, հաղորդում է The New York Times-ը:

Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել Փեքինհեմի քայլը: Վերջինս նույնպես չի մեկնաբանել սեփական քայլը: Նա Samsung-ում աշխատել է շուրջ երկու տարի, ղեկավարելով ընկերության ամերիկյան գրասենյակը՝ մասնակցել է Galaxy դասի մի շարք բջջային սարքավորումների ստեղծման գործընթացին: Մասնավորապես՝ Փեքինհեմի օգնությամբ է թողարկվել Samsung Galaxy SIII սմարթֆոնը, որը 2012-ին հանդիսացավ iPhone-ի գլխավոր մրցակիցներից մեկը:

Մինչ7 Samsung ընդունվելը` Փեքինհեմը պատասխանատու էր Sprint բջջային օպերատորի արտադրանքների ծրագրային մշակման համար, հետո զբաղեցրել է Amerilink Telecom ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

Մեկնաբանել