Apple-ը թողարկել է OS X Mavericks Gold Master համակարգը

Apple OS X Mavericks նոր օպերացիոն համակարգն ստացել է Gold Master անվանումը, հաղորդում է Mashable-ը: Ընկերությունը թողարկել է վերջինիս՝ ծրագրային մշակման մասնագետների համար նախատեսված տարբերակը: Սա նշանակում է, որ մոտ ապագայում թարմացված տարբերակը հասանելի կլինի նաև մնացած բոլոր օգտատերերի համար:

Չնայած այն բանին, որ Gold Master համակարգն այնքան արմատական փոփոխությունների չի ենթարկվել, որքան iOS7-ը, այն կպարունակի նշանակալի նորամուծություններ: Մասնավորապես՝ ի հայտ կգան iOS ոճին համապատասխան ծանուցումներ, կկատարելագործվեն մի քանի էկրաններով աշխատանքի ալգորիթմները: Բնականաբար թեթևակի կփոխվի ինտերֆեյսը, ինչը նկատելի կլինի Safari և Calendar ծրագրերում:

Նոր օպերացիոն համակարգն օգտագործողների համար հասանելի կլինի հոկտեմբերին:

Մեկնաբանել