1 սեպտեմբեր, 2019 13:26 Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է սիրողական-ուսանողական լիգա. Կողբի օրինակը Հայկական ֆուտբոլը նոր շունչ է ստացել՝ պայմանավորված մի շարք հաջող օրինակներով: «Արարատ Արմենիան», որ հիմնադրման ուղիղ մեկ տարվա պատմություն ունի, հայկական ֆուտբոլի համար պատմություն կերտեց՝ հասնելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ: Մեկ այլ ակումբ՝ «Փյունիկը», դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ փուլ՝ «Հանրապետական» մարզադաշտ բերելով անգլիական գայլերին՝ «Վուլվերհեմփթոնին»։ Հայաստանի ազգային հավաքականը կարողացավ երկու անընդմեջ հաղթանակ տոնել Եվրո-2020-ի խմբային փուլում։ Երևանում հուլիսին բարձր մակարդակով անցկացվեց մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բարձրագույն խմբի 2019-2020 թթ առաջնությունում մասնակից թիմերի թիվը հասել է 10-ի։
1 սեպտեմբեր, 2019 09:49 Երբ գալիս է սեպտեմբերը Փողոցն էսօր հաղթում է՝ իբրև երկու օջախի, երկու կրակի ու երկու քարի արանքում գործող միակ կյանքի դպրոց։ Փողոցը հեշտ է փակել, դպրոցը ո՞նց փակես։ Փակվող փողոցների համաժողովրդական հեղափոխությունը՝ փողոցը դարձրեց հրապարակ, ամբողջ Հայաստանը՝ մի մեծ փակվող-բացվող փողոց
31 օգոստոս, 2019 16:34 Գողականների և քյառթուների Հայաստանը․ զրույց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ Հայաստանի կառավարությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ է անում՝ գողականների դեմ պայքարելու նպատակով։ Այսպես, 7-ից 10 տարի բանտարկություն է նախատեսվում նրանց համար, ովքեր «օրենով գողի» կարգավիճակ կստանան կամ կպահպանեն այն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է՝ «Գողը պետք է նստի բանտում»։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Նա համահեղինակել է «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» խորագրով հոդվածը, որը տպագրվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հետազոտությունների ժողովածուում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում գողական և քյառթուական ենթամշակույթին, Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցային բարքերին, հարաբերություններին, կենցաղին, ընտանիքին։ 31 օգոստոս, 2019 11:36 Հալէպ - Ամառ 2019 Հինգ տարիներու ընդմիջումէ ետք, Քեսապի բանակումները վերջին երկու տարիներուն վերսկսած էին: Այս տարի տարի մեր սկաաուտները Քեսապ չգացին, որովհետեւ ընդդիմադիր զինեալները երբեմն-երբեմն հրթիռներ կ'արձակեն այս հայաւանին վրայ, յիշեցնելով մեզի թէ տակաւին վտանգը չէ՛ անցած: Ի՞նչ վտանգ անցնելու մասին է խօսքը, երբ ամէն տեղ են զինեալները, նոյնիսկ Հալէպի մեր փողոցներէն ոչ շատ հեռու, վերջին շրջանին ամէն օր չե՞ն զգացներ իրենց ներկայութիւնը, եւ ի զուր կը փորձենք մխիթարուիլ, որ անոնց հրթիռները չեն հասնիր մեր թաղերը: Կարծէք միւս թաղերու բնակիչները մեզի պէս մարդիկ չեն, կարծէք գետնին վրայ արիւնլուայ փռուածը անմեղ երեխայի մը անշունչ դիակը չէ... ի՛նչ ընենք որ հայ մօրմէ չէ ծնած, ի՛նչ ընենք որ անծանօթ հօր մը զաւակն է... 31 օգոստոս, 2019 10:10 Ի՞նչ է սպասվում Սիրիայի քրդերին․ զրույց Սարգիս Գրիգորյանի հետ Ի՞նչ է լինելու Սիրիայի քրդերի ճակատագիրը: Այս հարցի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանի հետ: 30 օգոստոս, 2019 21:56 Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց «Ձերբակալումը ապօրինի էր և ոչ իրավաչափ։ Մենք արդեն երրորդ օրն է՝ խորությամբ հակափաստարկներ ենք ներկայացնում, որոնք գործի նյութերի և մեղադրանքի վերաբերյալ են, դրանց վերաբերյալ որևէ հիմնավոր փաստ չի ներկայացվել։ Ստատվեց, որ երեք օրվա քննությունը, ընդամենը ձևական բնույթ էր կրում»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը հավելեց, որ դատարանը ապօրինի է համարել Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու քննիչի որոշումը։

30 օգոստոս, 2019 20:06 Քաղաքը զերծ է մնացել «աղբային կոլապսից». Հակոբ Կարապետյան Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում պնդում է, որ մայրաքաղաքը զերծ է մնացել «աղբային կոլապսից» բացառապես Երևանի աղբահանության նորաստեղծ կառույցի շնորհիվ։ Զրույցում Կարապետյանը անդրադառնում է նաև «կարմիր գծերի» խնդրին և տրանսպորտային նոր համակարգի հարցին։
30 օգոստոս, 2019 17:21 Շունչը պահած նայելով «Արարատ Արմենիա»-ի խաղը Օգոստոսի 29-ին «Արարատ Արմենիա»-ն Լյուքսեմբուրգում պատասխան խաղում մոտ էր Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալուն, սակայն նշանակված 11 մետրանոցներում լյուքսեմբուրգյան «Դյուդելանժ»-ը առավելության հասավ։ Իսկ Երևանում ֆուտբոլասերները շունչները պահած սպասում էին հաղթանակի։ 30 օգոստոս, 2019 13:59 Համակարգային կոռուպցիան վերացել է, բայց․․․ զրույց Միքայել Հովհաննիսյանի հետ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նկատում է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիան վերացել է, սակայն անհրաժեշտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալացվի, ինչը կփակի համակարգային կոռուպցիայի դուռը նաև հետագայում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում սոցիալական կապիտալին և դրա արդյունավետ օգտագործմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, հանրության հետ հաղորդակցությանը։
30 օգոստոս, 2019 09:12 «Էլարդի» փորձագետների հետ տեսակոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ․ Նիկոլ Փաշինյան «Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի: Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը: Ստորեւ, ինչպես խոստացել էի, ներկայացված է երեկվա քննարկումն ամբողջությամբ»,- գրել է Փաշինյանը: 29 օգոստոս, 2019 18:53 Հայրենիքին մի քանի քայլ մոտ Ավարտվեց սփյուռքի հայ երիտասարդների ու պատանիների համար կազմակերպված «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Նախկինում Սփյուռքի նախարարության հովանու ներքո իրականացվող ծրագիրը նախարարության լուծարումից հետո իրականացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Շուրջ 400 հայ երիտասարդ 28 երկրից մասնակցեց ծրագրին։
29 օգոստոս, 2019 18:49 Դավթաշենի կամրջի տակ՝ ինչպես տիեզերքում Դավթաշենի կամրջի տակով հնարավոր է թռչել զիփլայնով և «հայտնվել տիեզերքում»։ Համարձակների համար «Երևան Զիփլայնը» նորություն ունի` վիրտուալ իրականության ակնոց։ VR տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է մարդկանց օգնել հաղթահարելու վախերը: Նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ թռչել, թե ոչ, ակնոցի միջոցով կհաղթահարեն վախերը և կիմանան՝ իրենց ինչ է սպասվում օդում։
29 օգոստոս, 2019 16:18 Օրենսդրական մեխանիզմներ՝ «գողականների» դեմ պայքարելու համար «Քրեական ենթամշակույթի (հատկապես բանտային ենթամշակույթի) արմատները սկիզբ են առնում ստալինյան «Գուլագ»-ի ժամանակաշրջանից, երբ խորհրդային քրեակատարողական համակարգում ստեղծվեցին հավաքական ճամբարներ, որտեղ գերիշխող դիրք էր գրավում հանցագործների եղբայրությունը։ Դրա ներկայացուցիչները, ստանալով «օրենքով գողի» կարգավիճակ, ձեռք էին բերում իրավունքներ և արտոնություններ՝ միևնույն ժամանակ ստանձնելով պարտականություններ՝ ի դեմս եղբայրության մյուս ներկայացուցիչների»,- ասված է Արդարադատության նախարարության նախագծում, որը ներկայացրեց նախարար Ռուստամ Բադասյանը։ 29 օգոստոս, 2019 15:02 1000 դրամով՝ բնակարաններ Գյումրիի երկու ընտանիքի համար Սուրեն Ղարագյոզյանը, որ սեփական մաշկի վրա է զգացել երկրաշարժի արհավիրքը, մեկ կտոր է ավելացնում Գյումրիի քաղաքապետարանի պատին հավաքվող նկարին՝ այդ կերպ օգնելով երկրաշարժից տուժած անօթևան երկու ընտանիքի տանիք ունենալ։ Գյումրին առանց տնակների հիմնադրամի նոր նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից Գյումրիի քաղաքապետարանի պատին հավաքվում է գյումրեցի արվեստագետ Սուսաննա Մկրտչյանի նկարը-խճապատկերը։ Նկարը վերջնականացնելու համար հավաքվում են խճապատկերի 15 հազար մասնիկները։ Յուրաքանչյուր մասնիկի արժեքը 1000 դրամ է։ Հավաքված գումարով տնակներում բնակվող երկու ընտանիք բնակարան կստանա։
29 օգոստոս, 2019 13:55 Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանին մեղադրանք է առաջադրվել Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իջևանի համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանին։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։ Ըստ նախաքննության՝ Ղալումյանն իր ընկերոջ կնոջը նշանակել է ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն, սակայն վերջինս աշխատանքի չի այցելել։ Հաղորդվում է, որ մեղադրանք է առաջադրվել նաև ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին:

29 օգոստոս, 2019 12:56 Բնապահպանության «հայտնի նախարարը» ապօրինի թույլտվություններ է տվել. գլխավոր դատախազ Այսօր կառավարության նիստին քննարկվեց ձկնաբուծարաններին տրամադրված թույլտվությունների խնդիրը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց այս ոլորտին առնչվող մի քրեական գործի արդյունքները՝ պնդելով, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ են եղել: