Սոչիի Օլիմպիադիայի կրակը հանգել է

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կրակը Կրեմլի տարածքում տանելու ընթացքում հանգել է, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Կրակի՝ Հունաստանից Ռուսաստան ժամանման տոնական արարողությունը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին, որից 45 րոպե անց կրակի ջահը վառել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այնուհետ ջահակիրները ջահով շարժվել են դեպի Կրեմլի տարածք:

Արարողությանը մասնակցել են մի շարք հայտնի մարզիկներ, այդ թվում՝ ստորջրյա լողի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը:

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կմեկնարկի կրակի էստաֆետը, որը կընթանա Ռուսաստանի 2900 բնակավայրերով: Այն կտևի 123 օր և կավարտվի Սոչիում: Էստաֆետի երթուղին 65 հազ. կմ է: Ջահի էստաֆետին կմասնացկեն 14 հազ. ջահակիրներ:

Մեկնաբանել