Եվրոպայում յուրաքանչյուր 10-րդ սմարթֆոնն աշխատում է Windows Phone-ով

Windows Phone բջջային օպերացիոն համակարգը քայլ առ քայլ ամրապնդում է իր դիրքերը եվրոպական շուկայում: Kantar Worldpanel ComTech հետազոտական ընկերության վերլուծության համաձայն՝ եվրոպական խոշոր երկրներում վաճառվող գրեթե յուրաքանչյուր 10-րդ սմարթֆոնն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով:

Հետազոտությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում: Նշված եվրոպական երկրներում 2013թ․ հունիս-օգոստոսի ընթացքում Windows Phone-ին բաժին է ընկել վաճառված սմարթֆոնների շուկայի 9,2%-ը: Lumia 520 և Lumia 620 գաջեթները ճանաչված են 16–24 և 35–49 տարեկան մարդկանց շրջանում:

Բջջային օպերացիոն համակարգերի եվրոպական շուկայում գերշխող դիրքում է Android-ը՝ 70,1%-մասնաբաժնով, իսկ Apple iOS-ն ունի ընդամենը 14,1%:

Մեկնաբանել