General Motors-ը ավտոմեքենաները կվաճառի օնլայն

General Motors (GM)-ը` «Shop-Click-Drive» վեբ-ծրագրի միջոցով ծրագրում է զարգացնել վաճառքի նոր տեսակն ինտերնետի օգնությամբ, որը հաճախորդներին հնարավորություն կտա ձեռք բերել ավտոմեքենան առանց ավտոսրահ այցելելու, հաղորդում է Wall Street Journal (WSJ)-ը:

GM-ը մտադիր է անցկացնել զանգվածային հետազոտություն և պարզել՝ հնարավո՞ր է արդյոք այս քայլով նոր հաճախորդներ ներգրավել: 2013թ․ տարեվերջին ընկերությունը ցանկանում է ամբող դիլերական ցանցով տարածել սեփական վեբ-ծրագիրը, որը հնարավորություն կտա տնից տեղեկանալ ավտոմեքենայի արժեքի մասին, ձևակերպել վարկավորման հայտը և ընտրել նոր մեքենան փորձարկելու ժամկետը:

General Motors ամերիկյան խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է ԱՄՆ Դեյթրոյթ նահանգում, մինչև 2008-ը` 77 տ ընթացքում, համարվել է աշխարհի խոշորագույն ավտոմոբիլաշինական ընկերությունը: Վերջինիս արտադրությունը տեղաբաշխված է 35 և վաճառվում է 192 երկրում:

Մեկնաբանել