Նախագահը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել «Արձագանք-2013»-ի շրջանակում

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Ըստ այդմ` ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել Սերժ Սարգսյանին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Մեկնաբանել