Հոկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հոկտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյուն, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-11-ին կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 8-ի ցերեկը հնարավոր է թույլ անձրև: 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել