PayPal-ն օֆլայն խանութների համար նոր ծառայություն կգործարկի

PayPal էլեկտրոնային գումարների խոշորագույն օպերատորը, որը eBay ընկերության ստորաբաժանումն է, պատրաստվում է ներկայացնել օֆլայն ռեժիմում գործող խանութների համար նախատեսված վճարային նոր մեթոդ, հաղորդում է Mashable-ը:

Նոր ծառայությունը մանրածախ առևտրի օգտատերերին հնարավորություն կտա արագացնել արձանագրությունների իրականացումը, ինչը կօգնի նվազեցնել էլեկտրոնային կոմերցիոն կայքերում օնլայն վճարումներից ունեցած կախումը:

Նոր PayPal բջջային ծրագրի օգնությամբ օգտատերերը հնարավորություն կունենան վճարել կատարած գնման դիմաց` սկանավորելով QR կոդը կամ հատուկ կոդը, որը կօգտագործվի յուրաքանչյուր փոխանցման դեպքում:

Ընկերության վստահեցմամբ` նոր ծառայությունը նպատակ ունի ավելացնել օգտատերերի կողմից PayPal-ի օգտագործման հաճախականությունը ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների կողմից:

Ինչպես հայտարարել է մանրածախ առևտրի գծով PayPal-ի փոխնախագահ Դոն Քինգսբորոն, նոր ծառայությունը հասանելի կլինի միլիոնավոր վաճառողների համար ամբողջ աշխարհում, որոնք հնարավորություն կունենան ներբեռնել համապատասխան ծրագրային ապահովումը` արդեն գոյություն ունեցող «դրամապանակի» համար:

Նոր ծառայության փորձարկումից հետո որոշ խանութներ կսկսեն օգտագործել այն արդեն այս տարի` 2013թ.:

Մեկնաբանել