Microsoft-ը խոստացել է iPad-ի համար Office թողարկել

Microsoft-ը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ մտադիր է օֆիսային ծրագրերի Office փաթեթը հասանելի դարձնել Apple-ի iPad պլանշետների սեփականատերերի համար:

Ինչպես հաղորդում է Cnet-ը, այն հասանելի կլինի այն ժամանակ, երբ ավարտվեն ինտերֆեյսի հետ կապված աշխատանքները: Այս մասին Gartner Symposium ITXpo համաժողովի ընթացքում հայտարարել է Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը:

iPad-ի համար նախատեսված Office-ի թողարկման մասին տեղեկությունները համացանցում շրջանառվում են դեռ 2012-ից: Մինչ օֆիսային փաթեթի նշված տարբերակի թողարկումը` օգտագործողները ստիպված են օգտվել համանման տարբեր ծրագրերից: Այսպես, Microsoft-ի ձևաչափերի հետ համադրելի է Apple-ի iWork գործիքների փաթեթը, իսկ Android հարթակում այլընտրանք կարող է դառնալ անվճար օֆիսային գործիքների Quickoffice փաթեթը:

Մեկնաբանել