Գյուլը կգնա հաջի

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այս տարի ուխտագնացության կգնա Մեքքա, հաղորդում է Today’s Zaman-ը:

Սաուդյան Արաբիայում աշխատող թուրք լրագրողների տեղեկացմամբ՝ ակնկալվում է, որ Գյուլը հաջորդ շաբաթ կմեկնի Մեքքա:

2013թ. մուսուլմանների Զոհաբերության տոնը կամ Էյդ ալ Ադհան կնշվի հոկտեմբերի 15-ին, ինչի առթիվ մուսուլմանները ուխտագնացություն կկատարեն տոնից մեկ օր շուտ՝ հոկտեմբերի 14-ին:

Թուրքիայի նախագահի ադմինիստրացիան դեռ չի հաստատել Գյուլի՝ Մեքքա այցելության մասին տեղեկությունը: Պետությունների բազմաթիվ ղեկավարներ ուխտագնացություն են կատարում Մեքքա՝ որպես Սաուդյան թագավորության հյուրեր:

Մեկնաբանել