Հայկական գույքի բռնագրավման մասին դասախոսություններ Գերմանիայում

Օսմանյան կայսրությունում և Հանրապետական Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայկական և օսմանահպատակ մյուս քրիստոնյա ժողովուրդների գույքի բռանագրավման և յուրացման մասին Գերմանիայում դասախոսությամբ է հանդես գալու պատմաբան Ումիթ Քուրթը: Դասախոսությունները, որոնք նախատեսված են հոկտեմբերի 13-ին, 18-ին և 19-ին, կազմակերպել են Գերմանիայի ասորական կազմակերպությունները, հաղորդում է Կ.Պոլսի «Հայ թերթ» կայքէջը:

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի աշակերտ Ումիթ Քուրթն իր ուսուցչի հետ համատեղ 2012թ. վերջին Թուրքիայում հրատարակել է «Օրենքների ոգին. հետևել Ցեղասպանության հետքին «լքյալ գույքի» օրենքներում» աշխատությունը, որը նվիրված է Ցեղասպանությունից հետո հայկական գույքի յուրացման հարցերին:

Մեկնաբանել