Google-ն ընդլայնել է քարտեզագրման գործառույթները

Google Maps քարտեզագրման ծառայությունը մի շարք նոր գործառույթներ է ավելացրել, որոնք օգտակար կլինեն քաղաքաներում շրջագայության և իրադարձությունների կազմակերպման հարցում, հաղորդում է Mashable-ը:

Նոր գործառույթներից մեկը նավիգացիայի ժամանակ մի քանի նշանակետերով աշխատելու հնարավորությունն է: Ընտրված ճանապարհի մեկնակետի ընտրման գործողությունից հետո «+» պիկտոգրամայի օգնությամբ հնարավոր է ավելացնել հավելյալ կանգառներ` ընտրելով դրանք անմիջապես քարտեզից կամ որոնման տողից: Ավելին` հնարավոր է տեսնել ընտրված կետերի պատկերները: Այս գործառույթն աշխատում է ոտքով, հեծանիվով կամ ավտոմեքենայով շարժվելու դեպքում:

Google Maps-ի հաջորդ նոր գործառույթի շնորհիվ կտրամադրվեն կայանալիք միջոցառումների մասին տեղեկություններ` համերգների ժամանակացույց, սպորտային խաղեր և այլն:

Մեկնաբանել