Հայաստան-Բուլղարիա հանդիպման առաջին խաղակեսը` 1:0

Աշխարհի 2014թ․ առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի Հայաստան-Բուլղարիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 1:0 հաշվով:

Խաղի հենց սկզբնամասում վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որին փոխարինման է դուրս եկել Վալերի Ալեքսանյանը:

Խաղի առաջին խաղակեսի ամենաիրական գոլային պահը 36-րդ րոպն է եղել, երբ բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովը, մեն-մենակ դուրս է եկել Ռոման Բերեզովսկու դեմ, բայց չի կարողացել գրավել դարպասը: 44-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել բուլղարացի պաշտպան Նիկոլայ Բոդուրովը` խախտում թույլ տալով Արազ Օզբիլիսի նկատմամբ: Օզբիլիսը, իրացնելով տուգանային հարվածը, բացել է հաշիվը` խփելով առաջին խաղակեսի միակ գնդակը:

Ազգային հավաքականների մեկնարկային կազմը հետևյալն էր.

Հայաստանի հավաքական` Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 8), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով, Յուրա Մովսիսյան: Բուլղարիայի հավաքական` Վլադիսլավ Ստոյանով, Իվան Իվանով, Սվետոսլավ Դյակով, Պետեր Զանև, Նիկոլայ Բոդուրով, Յորդան Մինև,Վլադիմիր Գաջև,Գեորգի Միլանով, Ստանիսլավ Մանոլև, Էմիլ Գարգարով, Իվելին Պոպով:

Մեկնաբանել