Հնարավոր է` Ադրբեջանը դադարեցնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը

Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, ըստ որի` լիակատար կերպով չի ընդունում Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի անվտանգության և համագործակացության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի(ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունների հոկտեմբերի 10-ին հրապարակած նախնական զեկույցը , հաղորդում է contact.az-ը: ԿԸՀ-ն այն Ադրբեջանի քաղաքացիների կամքի արտահայտմանն ուղղված վիրավորանք է համարում: Հայտարարության համաձայն` ԿԸՀ-ն հարկադրված է լինելու վերանայել հետագա համագործակցությունը կազմակերպության հետ, որը, ըստ հանձնաժողովի, կանխակալ դիրքորոշում է դրսևորում: ԿԸՀ-ն մտադիր է այս հարցով դիմել կառավարությանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերոտ Զանիերը շնորահավորել է Ալիևին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Մեկնաբանել