Հոկտեմբերի 15-ը Գյուղացի կանանց միջազգային օրն է

Նալբանդյան Արփենիկ, Գյուղացի կին (1957)

Հոկտեմբերի 15-ին աշխարհում նշվում է Գյուղացի կանանց միջազգային օրը (International Day of Rural Women): 1995թ. Պեկինում` ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համաժողովում առաջարկվել է հոկտեմբերի 15-ը օրացույցում նշել որպես գյուղացի կանանց միջազգային օր: Օրը կոչված է հիշեցնելու, թե որքան շատ բաների համար է հանրությունը պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին:

Եվ չնայած դրան` գյուղի կանայք հաճախ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները և օգտվել կենցաղային այնպիսի տարրական ծառայություններից, ինչպիսիք են կրթությունը, բժշկական օգնությունը կամ էլ վարկերի տրամադրումը:

Գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին: Նրանք առանցքային դեր են խաղում սննդի արդյունաբերության և գյուղական համայնքների կայուն զարգացման գործում:

Ամեն տարի հոկտեմբերի 15-ին գյուղական միջավայրերում անցկացվում են տարբեր միջոցառումներ` գյուղացի կանանց նույն կարգախոսով` հասանելի դարձնել վարկերը, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ու մաքուր ջուրը:

Տոնը տարբեր միջոցառումներով նշվում է նաև Հայաստանում: 2013թ. հոկտեմբերի 15-ին Սիրահարների այգում տեղի կունենա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի մրցանակաբաշխությունը, որը կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի շնորհանդեսով և նրանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդեսով:

Մեկնաբանել