Բիրյուլևոյի բանաջարեղենի պահեստաբազան կփակվի դատարանի որոշմամբ

Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», մոտ ապագայում կդիմի դատարան «Արևմտյան Բիրյուլևո» թաղամասում «Պոկրովսկայա» բանջարեղենի պահեստաբազայի գործունեությունը 90 օրով դադարեցնելու կամ այն մշտապես փակելու պահանջով՝ պայմանավորված այնտեղ հայտնաբերված սանիտարական նորմերի խախտումներով: Այս մասին տեղեկացրել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից, հաղորդում է «Ռիա նովոստին»:

«Ընթանում է համապատասախան փաստաթղթերի նախապատրաստական աշխատաքները: Չենք հապաղելու», -ասել է ծառայության ղեկավար Գենադի Օնիշենկոն:

Մագոմեդ Տոլբոևը, որը նախագահ Վլադիամիր Պուտինի վստահված անձն է և հոլդինգի նախագահը, որին պատկանում է բազան, խոստանում է թույլ չտալ դար փակումը, հաղորդում է BBC-ն:

Հոկտեմբերի 14-ին ծառայությունը հինգ օրով դադարեցրել է բանջարեղենի պահեստաբազայի աշխատանքը՝ այստեղ սանիտարական ստուգումներ անցկացնելու նպատակով:

«Արևմտյան Բիրյուլևո» թաղամասի «Բիրյուզա» առևտրի կենտրոնը այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վերսկսել է իր աշխատանքները:

Լույս հոկտեմբերի 10-ին «Արևմտյան Բիրյուլևո» թաղամասում անհայտ անձը, ենթադրաբար՝ Հյուսիսային Կովկասի ծագում ունեցող, սպանել էր 25-ամյա Եգոր Շերբակովին և փախուստի էր դիմել։ Թաղամասի բնակիչները հոկտեմբերի 13-ին հավաքվել էին ՝ պահանջելու սպանության անհապաղ հետաքննություն։ Նրանք կողմ էին հանդես եկել «Պոկրովսկայա» բանջարեղենի պահեստաբազայի (որում միգրանտներ են աշխատում և որտեղ, նրանց կարծիքով՝ կարող էր թաքնվել հանցագործը) փակմանը։

«Բիրյուլևոյի» բնակիչների «ժողովրդական հավաքը» վերածվել էր անկարգությունների, որոնց ընթացքում ձերբակալվել էր մոտ 400 մարդ։

Ռուսաստանի ոստիկանությունը միգրանտների զանգվածային ձերբակալություններ է իրականացրել «Արևմտյան Բիրյուլևոյում»։

Մեկնաբանել