Բիրյուլևոյում սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի Զահիթ Օղլին. ՌԴ ՆԳՆ

Մոսկվայի ոստիկանությունը պարզել է հոկտեմբերի 10-ին Արևմտյան Բիրյուլևո թաղամասում Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությանը:

«Դա ծագումով ադրբեջանցի, 1982թ. ծնված Օրհան Զեյնալով Զահիթօղլին է», – ասել է գործակալության զրուցակիցը:

Եգոր Շչերբակովը սպանվել է հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ ընկերուհու աչքի առաջ: Տեսախցիկները ֆիքսել են, որ մարդասպանը ոչ սլավոնական արտաքինով է: Շչերբակովի սպանությունը հոկտեմբերի 13-ին բողոքի ալիք է բարձրացրել Մոսկվայի հարավում գտնվող Արևմտյան Բիրյուլևոյում: Թաղամասի բնակիչները պահանջում էին սպանության անհապաղ հետաքննություն և «Պոկրովսկայա» բանջարեղենի պահեստաբազայի (որում միգրանտներ են աշխատում և որտեղ, նրանց կարծիքով՝ կարող էր թաքնվել հանցագործը) փակում։ Բիրյուլևոյի բնակիչների «ժողովրդական հավաքը» վերածվել էր անկարգությունների, որոնց ընթացքում ձերբակալվել էր մոտ 400 մարդ։

Մեկնաբանել