Google+ օգտատերերի նկարներն ու անունները կօգտագործվեն գովազդների համար

Google Inc.-ը, Facebook-ին նման, մտադիր է գովազդներում օգտագործել օգտատերերի անուններն ու լուսանկարները, հաղորդում է Mashbale-ը: Էջում նշված տեղեկությունը, որով օգտատերը հավանել է որևէ ռեստորան կամ ալբոմ, կարող է ընկերների նորությունների ժապավենի մաս կազմել: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 11-ին:

Ավելի վաղ Google-ն օգտատիրոջ պրոֆիլային լուսանկարն ու անունը որպես գովազդ օգտագործել է այն դեպքում, երբ վերջինս ակտիվացրել է «+1» հրամանը՝ հավանություն տալով այս կամ այն էջին կամ որոնման արդյունքին:

Օրինակ` Google որոնման համակարգում օգտատիրոջ իրականացրած որոնման արդյունքում կպատկերվեն այն ռեստորանները, որոնց վերաբերյալ մեկնաբանություններ է թողել օգտատիրոջ ընկերը: Google Play օնլայն խանութ մուտք գործելիս օգտատերը հնարավորություն կունենա տեսնել իր ընկերների թողած գնահատականներն իր փնտրած ալբոմի վերաբերյալ:

Վերոնշյալ փոփոխությունները հասանելի չեն լինի մինչև 18 տարեկան օգտատերերի համար:

Մեկնաբանել