Twitter-ը ցանկացած օգտատիրոջից կթույլատրի ստանալ անհատական հաղորդագրություններ

Twitter-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն կունենան ավելի հասանելի լինել իրենց լսարանի նկատմամբ: Ըստ Mashable-ի` որոշ օգտատիրական էջերի համար կայքի պարամետրերի կառավարման բաժնում նոր կետ է հայտնվել, որը հնարավորություն է տալիս տվյալ էջի բոլոր օգտատերերին անհատական հաղորդագրություններ ուղղել: Նախկինում նման գործառույթի հնարավորություն ուներ միայն տվյալ էջի թարմացումներին գրանցում ստացած օգտատերը, իսկ այն օգտատերերը, որոնք ցանկանում էին անհատական տեղեկություն ուղարկել, ստիպված բոլորին տեսանելի հաղորդագրություն էին թողնում:

Նոր գործառույթը դեռ փորձարկման փուլում է՝ հասանելի միայն սահմանափակ թվով օգտատերերի:

Մեկնաբանել