Amazon-ը և HTC-ն համատեղ Kindle Phone կթողարկեն. FT

Amazon-ը, համագործակցելով HTC ընկերության հետ, մտադիր է թողարկել մի քանի բջջային սարքավորում, հաղորդում է The Financial Times-ը (FT):

Այդ քայլն Apple և Google ընկերություններին՝ շուկայի առաջատար դիրքերից շեղելու հերթական փորձն է: Այժմ Amazon-ն ու HTC-ն համատեղ քննարկում են 3 բջջային սարքի թողարկման հնարավորությունները, որոնցից մեկն արդեն գտնվում է մշակման փուլում: Գաջեթների թողարկման ժամկետների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Մեկնաբանել