Զեյնալովն իր գործողությունները բացատրել է ինքնապաշտպանությամբ

Մոսկվայի Բիրյուլևո թաղամասում Եգոր Շերբակովի աղմկահարույց սպանության մեջ կասկածվող, ծագումով ադրբեջանցի Օրհան Զեյնալով Զահիթօղլին իր գործողությունները բացատրել է ինքնապաշտպանությամբ։ Նրա հարցաքննությունից կադրեր է տեղադրել ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

«Ես պաշտպանվել եմ, ես նրան դանակով հարվածել եմ, բայց սպանություն չեմ ցանկացել»,- ասել է Զեյնալովը։

Օրհան Զեյնալով Զահիթօղլին ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին։

Հոկտեմբերի 16-ին՝ ավելի վաղ, Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ Օրհան Զեյնալովը խոստովանել է իր հանցանքը։

Լույս հոկտեմբերի 10-ին Արևմտյան Բիրյուլևո թաղամասում անհայտ անձը սպանել էր 25-ամյա Եգոր Շերբակովին և փախուստի էր դիմել։ Թաղամասի բնակիչները հոկտեմբերի 13-ին հավաքվել էին՝ պահանջելու սպանության անհապաղ հետաքննություն։ Նրանք կողմ էին հանդես եկել «Պոկրովսկայա» բանջարեղենի պահեստաբազայի (որում միգրանտներ են աշխատում և որտեղ, նրանց կարծիքով՝ կարող էր թաքնվել հանցագործը) փակմանը։

Բիրյուլևոյի բնակիչների «ժողովրդական հավաքը» վերածվել էր անկարգությունների:

Մեկնաբանել