Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով փոփոխություններ են կատարվել ոստիկանության և դատախազության համակարգերում:
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին հրամանագրեր է ստորագրել Սաշա Աֆյանին և Հովհաննես Հունանյանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից ազատելու մասին:
Նախագահի երկու այլ հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել Անուբաղ Համբարյանը և Սամվել Հովհաննիսյանը:
Բացի այդ` նախագահի հրամանագրով դադարեցվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էմիլ Բաբայանի լիազորությունները: Մեկ այլ հրամանագրով վերջինս նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ: