2014-ից Վրաստանը կանցնի նոր ավտոհամարանիշների

2014թ. հունվարի 1-ից Վրաստանում շրջանառության մեջ կդրվեն ավտոմեքենաների՝ արտաքին տեսքը փոխված համարանիշներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սպասարկման գործակալության տվյլաների համաձայն՝ նոր ավտոհամարանիշները կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին: Նոր ավտոհամարանիշներում կեղծիքից պաշտպանության առավել շատ մեխանիզմներ կներդրվեն:
Հին ավտոհամարանիշները հնարավոր կլինի օգտագործել մինչ ավտոտրանսպորտային փոխադրամիջոցի նոր գրանցումը: Ինչ վերաբերում է վճարովի ավտոհամարանիշներ ունեցողներին, գործակալությունը նրանց առաջարկում է դրանք փոխարինել համարժեք արժեքով համարանիշներով:

Մեկնաբանել