Ավտովթարի է ենթարկվել Վարդան Պետրոսյանը

Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ մեկ մարդու մահվան ելքով: Ավտովթարին ենթարկվածների թվում է դերասան Վարդան Պետրոսյանը, հաղորդում է shamshyan.com-ը:

Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW և «Վազ 2121» ավտոմեքենաները: Վթարի հետևանքով յոթ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. երեք հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, երեք հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ Վարդան Պետրոսյանը վիրահատվել է, նրա վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանել