YouTube այցելությունների 41%-ը բջջային սարքերից է

YouTube տեսահարթակի այցելությունների ավելի քան 40%-ը ապահովում են բջջային սարքերը, հաղորդում է BusinessInsider-ը` վկայակոչելով ընկերության ֆինանսական հաշվետվությունը: Այս ցուցանիշը 15%-ով ավելի է, քան 2012թ․ (25%), և 34%-ով ավելի, քան 2011թ․ (6%):

Բջջային այցելությունների վիճակագրության աճը մանրամասնորեն հրապարակել է Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը և նշել, որ նման աճը YouTube-ի համար մեծ առաջընթաց է համարվում:

Մասնագետները դա կապում են բջջային սարքավորումների հանրաճանաչության աճի հետ, որը կարող է հանգեցնել YouTube-ի գովազդային քաղաքականության վերանայմանը:

Emarketer հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ Google-ի չափաբաժինը ինտերնետային գովազդի շուկայում կազմում է 33%:

Մեկնաբանել