Facebook-ը ներողություն է խնդրել օգտատերերից

Facebook-ը բացատրել է 2013թ․ հոկտեմբերի 21-ին սոցցանցի ժամանակավոր խափանման պատճառները, հաղորդում է Mashable-ը: Օգտատերերը որոշ ժամանակ հնարավորություն չեն ունեցել թարմացնել իրենց անհատական էջերի նորությունները կամ ընկերների պատին տեղադրել որևէ հայտարարություն:

Որոշ օգտատերեր հնարավորություն չեն ունեցել նույնիսկ ֆեյսբուքյան էջեր կամ գրառումներ «լայքել», չէր աշխատում նաև սոցցանցի վճարային համակարգը: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ խափանումը պայմանավորված է եղել ցանցային սարքավորման ծրագրավորված սպասարկման ժամանակ առկա սխալի հետ: Այժմ համակարգն աշխատում է անխափան, Facebook-ը հայցում է օգտատերերի ներողամտությունը:

Մեկնաբանել