Սաակաշվիլին հեռանում է իր «պետական» բնակարանից

Վրստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` նախագահի իր լիազորությունների ավարտով պայմանավորված տեղափոխվում է պետությանը պատկանող իր բնակարանից, որտեղ ապրում էր վերջին տարիներին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Բնակարանը Թբիլիսիի ծայրամասում է` Դիդի Դիղոմի թաղամասում: Այսօր` հոկտեմբերի 22-ին Սաակաշավիլին ընտանիքի անդամների հետ միասին սկսել է իրերի տեղափոխումը նոր բնակարան:

Վրացական «Ռուսաթավի 2» հեռուստաալիքը արձանագրել է կադրերը` ինչպես է Սաակաշվիլին իր կնոջ` Սանդրա Ռուլովսի հետ տեղափոխում իրերը, այդ թվում` սննդամթերքը և տնային պահածոները:

Ռուլովսը հաղորդել է, որ նոր բնակարան տեղափոխվելու հարցում իրենց օգնել են Հոլանդիայում բնակվող իր ծնողները:

Վրաստանում նախագահական ընտրությունները հոկտեմբերի 27-ին են:

Մեկնաբանել