Կթողարկվի Instagram-ի Windows Phone տարբերակը

Instagram ֆոտոծառայության թարմացված տարբերակը կներկայացվի Windows Phone օպերացիոն համակարգի համար, հաղորդում է Verge-ը:

Ծառայության ղեկավար Քևին Սիստրոմը Instagram-ի Windows տարբերակի թողարկման մասին հայտարարել է վերջերս Աբու Դաբիում կայացած Nokia-ի համաժողովի ժամանակ: Ի սկզբանե Instagram-ը հասանելի է եղել միայն iOS սարքավորումների համար, սակայն որոշ ժամանակ անց ծրագրային մշակման մասնագետները ներկայացրել են ծառայության Android և վեբ տարբերակները:

Մեկնաբանել