Տիգրան Սարգսյանը կմեկնի Բրյուսել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում կառավարության և էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» (Global medical solutions) փակ բաժնետիրական ընկերության միջև:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել