Հայաստանը սեպտեմբերին կապիտուլացվեց. New York Times

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն են ստորագրում, սեպտեմբերի 3, 2013թ.

«Ռուսաստանից անվտանգության հարցերով մեծապես կախված Հայաստանը [2013թ.] սեպտեմբերին կապիտուլացվեց»,- գրում է New York Times-ի մոսկովյան թղթակից Դեյվիդ Հերշենհորնը «Ռուսաստանն իր ծանր ձեռքը դնում է հարևանների վրա» վերնագրով հոդվածում:

«Մոսկվայում պրն Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը կմիանա Կրեմլի Մաքսային միությանը` այդպիսով ոչնչացնելով Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համաձայնագրերի ստորագրմանն ուղղված տարիների աշխատանքը:

Պրն Սարգսյանի անսպասելի քայլը ցնցեց բազմաթիվ հայերի և բողոքի ակցիաների հանգեցրեց Երևանում` մի քանի հազարանոց մայրաքաղաքում, որի բնակիչները նշում են, որ իրենց երկիրն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության անդամ և ոչ մի երկրի հետ: Միաժամանակ` դա խիստ զարմացրեց եվրոպացիներին, որոնք սկսեցին շտապ քայլեր ձեռնարկել` կանխելու հետագա «ուրացումները»»,- գրում է New York Times-ը:

Հոդվածում Հերշենհորնը հիմնականում վերլուծում է Մոլդովայում ստեղծված իրավիճակը` կապված Մաքսային միությանն անդամակցության հարցի հետ: Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել