Apple-ը ներկայացրել է նոր սերնդի iPad mini-ն

Սան Ֆրանցիսկոյում լրատվամիջոցների համար կազմակերպված համաժողովի ժամանակ Apple-ը ներկայացրել է նոր iPad Air պլանշետը, որն ունի նախկինից ավելի բարձրորակ 7,9-դյույմանոց էկրան, ավելի փոքր չափեր և ավելի թեթև է, հաղորդում է Mashable-ը:

Թվով 5-րդ iPad-ը ստացել է Air անվանումը: Սա նախորդից 20%-ով ավելի բարակ է, ունի 8 մմ հաստություն և կշռում է 453 գ: Գաջեթն ունի iPhone 5S-ին նման 64-բիտանոց A7 պրոցեսոր, էներգախնայող M7 համապրոցեսոր: Ինչպես և նախորդ պլանշետները՝ այն ապահովում է 10 ժամ ակտիվ աշխատանքային պրոցես` մեկ լիցքավորման արդյունքում: Արտաքինով նման է iPad mini-ին:

Արտադրողականությամբ iPad Air-ը չի զիջի iPad Air-ին՝ նույն A7 պրոցեսորի շնորհիվ: Թարմացված պլանշետի 16 Գբ հիշողությամբ և Wi-Fi մոդուլով տարբերակը հավանաբար կարժենա $499:

Մեկնաբանել