Panasonic-ը պակասեցնում է արտադրությունը՝ ազատելով 7 հազ․ աշխատակցի

Կենցաղային էլեկտրատեխնիկայի արտադրությամբ զբաղվող Panasonic ընկերությունը 2014թ․ կրկնակի կկրճատի այն աշխատակիցների քանակը, որոնք զբաղվում են կիսահաղորդիչների արտադրությամբ, հաղորդում է BusinessInsider-ը:

Առաջին հերթին ընկերությունը կհրաժարվի արտասահմանյան ակտիվներից՝ կկասեցվի Ինդոնեզիայում, Չինաստանում, Մալազիայում, Սինգապուրում տեղակայված գործարանների աշխատանքը: Այդ ստորաբաժանումներում աշխատակիցների թիվը 14 հազարից կիջնի 7 հազարի:

Հիշեցնենք, որ 2013թ․ Panasonic-ը որոշում է ընդունել մեծացնել իր մասնակցությունը ավտոմոբիլների էլեկտրոնային սարքավորումների արտադրության շուկայում:

Մեկնաբանել