Yahoo!-ն կատարելագործում է Flickr ծառայությունը

Yahoo!-ն «կուլ է տվել» LookFlow ստարտափը: Verge-ի հաղորդմամբ՝ ձեռք բերված տեխնոլոգիական ակտիվը հնարավորություն կտա զարգացնել Flickr ֆոտոծառայությունը: Գործարքի արժեքի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Yahoo!-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ LookFlow ստարտափի ձեռքբերման արդյունքում «որոնողական հսկան» նոր գործիքների հնարավորություններ է ստանում համացանցում՝ ֆոտոալբոմների կազմակերպման գործում:

Մեկնաբանել