Պաշտոնական Բելգրադը քննադատել է Էրդողանի՝ Կոսովոյի ելույթը

Պաշտոնական Բելգրադը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հոկտեմբերի 23-ի Կոսովոյի ելույթը: Սերբիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ նման խոսքերը «չեն կարող ընկալվել որպես բարեկամական», հաղորդում է Tanjug սերբական լրատվականը:

«Սերբիայի Հանրապետությունում նման հայտարարությունները չեն կարող ընկալվել որպես բարեկամական: Դրանք հեռու են այն հավաստիացումներից, որոնք անում են թուրք պաշտոնյաները մեզ հետ շփումներում», – հայտարարել է Սերբիայի արտգործնախարարությունը:

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում «Կոսովոյի դեմոկրատական թուրքական կուսակցության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ Կոսովոն Թուրքիա է, և Թուրքիան՝ Կոսովո: Էրդողանի խոսքով՝ թուրքերն ու Կոսովոյի բնակիչները ընդհանուր պատմության, մշակույթի և քաղաքակրթության կրողներ են:

Մեկնաբանել