Ներկայացվել է ճկվող էկրանով LG սմարթֆոնը

Արգենտինական հեռուստատեսությունում ներկայացվել է նոր LG G Flex ճկվող էկրանով սմարթֆոնը, հաղորդում է Verge-ը:

Գաջեթն ունի 6-դյույմանոց սենսորային ճկվող էկրան, 13 Մգպ տեսախցիկ: Սկզբնական շրջանում սմարթֆոնը կներկայացվի կորեական շուկայում:

LG G Flex-ը հավանաբար իմիջային մոդել է, որը նախատեսված չէ մեծածախ շուկայի համար, ինչպես վերջերս ներկայացված Samsung Galaxy Round-ը:

Մեկնաբանել