Վրաստանում ընտրություններից առաջ «լռության օր» չի լինի

Վրաստանի Ընտրական օրենսգրքով ընտրություններից առաջ «լռության օր» չի նախատեսվում: Այս մասին տեղեկացրել են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ նշելով, որ հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունների նախօրեին թեկնածուներն իրավունք ունեն շարունակել իրենց քարոզարշավը, հանդիպումներ անցկացնել, մամուլի համար հայտարարությւոններ անել, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»: Ըստ ԿԸՀ-ի քարոզարշավն արգելվում է միայն քվեարկության օրը: Այսպես՝ քվերակության օրը չի թույլատրվում նախընտրական գովազդ ինչպես զանգվածային լրատավամիջոցներով, այնպես էլ ընտրատեղմասերում: Բացի այդ՝ արգելվում է էքզիթ փոլերի արդյունքների հրապարակումը մինչ քվեարկության ավարտը:

ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան, իր հերթին, հայտարարել է, որ ներկայիս նախաընտրական քարոզարշավը հանգիստ է ընթանում՝ առանց լարվածության, ինչը բնորոշ չի եղել նախորդող ընտրություններին: Նա նաև հույս է հայտնել, որ առաջիակ ընտրությունների Վրատսանի պատմության ամենահանգիստ և ազատ ընտրությունները կլինեն:

Մեկնաբանել