Գլխավոր Լրահոս

Իրանում 100 առաջատար կանանցից 12-ը ազգությամբ հայ են. BBC

Իրանում 100 առաջատար կանանցից 12-ը ազգությամբ հայ են. BBC

BBC-ն ներկայացրել է Իրանում 100 առաջատար կանանց անուններն ու նրանց մասին համառոտ տեղեկություններ: Հատկանշաան է, որ նրանցից 12-ը իրանահայ կանայք են: Ստորև ներկայացված են Իրանում գործունեություն ծավալած և տվյալ բնագավառում առաջինը եղած այն հայ կանանց անունները, որոնք հայտնվել են BBC-ի ցուցակում.

Քլարա Աբգար - առաջին մանրանկարիչ կինը:

Սաթո Աղաբաբայև - երաժշտական ակադեմիական կրթություն ունեցած առաջին կինը:

Աննիկ Ստեփանյան - առաջին ատամնաբույժ կինը:

Զաբել Ստեփանյան - հեռագրասարքի վրա աշխատած առաջին կինը:

Լիլի Օփալ - առաջին կին մարզիկը, որը մասնակցել է արտասահմանյան միջազգային մարզական մրցություններին:

Լիլիթ Տերյան - առաջին արձանագործ կինը:

Ալենուշ Տերյան -առաջին կին ֆիզիկոսը, որը հետագայում ֆիզիկայի դասախոս է աշխատել Թեհրանի համալսարաններում:

Նվարդ Մարտիրոս - առաջին կինը, որ մեքենա վարելու իրավունք՝ վկայական է ստացել:

Բերսաբե Հովսեփյան - առաջին մանկապարտեզի հիմնադիրը:

Լորետա Հայրապետյան - թատրոնի առաջին կին դերասանը:

Վիկտորիա Օհանջանյան - առաջին կին ճարտարապետը:

Սաքինե Փարի - առաջին կին վիրաբույժը: Նրա մայրը իրանահայ է եղել: Ծնվել է Խորհրդային Միությունում (հավանաբար Հայաստանում): Ուսանել է ԽՄ-ում: 1934թ. վկայականներ է ստացել վիրաբուժության և քաղցկեղի հետազոտման բնագավառներում: Մեկ տարի անց անցել է Իրան ու բժշկությամբ զբաղվելու իրավունք է ստացել:

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում