iOS-ն ամենաարագ աճող օպերացիոն համակարգն է

Apple iOS-ը 2013թ․ մեծացրել է իր մասնաբաժինն օպերացիոն համակարգերի շուկայում` 13%-ից հասցնելով 19%, հաղորդում է TechCrunch-ը: Արդյունքում iOS-ը դարձել է ամենաարագ աճող բջջային օպերացիոն համակարգն աշխարհում:

Ցուցանիշներն ստացվել են ինտերնետ օգտագործողների 89%-ի վելուծության արդյունքում, որոնց 233 մլն-ը ինտերնետ մուտք գործելու համար օգտվում է iPhone-ից, իսկ 165,72 մլն-ը՝ iPad-ից: Աշխարհում 398,72 մլն մարդ օգտագործում է iOS գաջեթ:

Այդուհանդերձ՝ բջջային օպերացիոն համակարգերի շուկայի առաջատարը շարունակում մնալ Android-ը: Google-ն այստեղ զբաղեցնում է համաշխարհային շուկայի շուրջ 57%-ը, որը կազմում է մոտ 708 մլն սարքավորում: Մինչև 2015թ․ Android-ը կպահպանի շուկայի առաջատարի դիրքերը:

Ինչ վերաբերում է Windows Phone համակարգին՝ վերջինիս օգտագործողների քանակը հասել է 68,26 մլն: Այսպիսով՝ Microsoft-ն առաջ կանցնի BlackBerry-ից, որի ցուցանիշն այս տարի կազմում է 62,56 մլն սարքավորում:

Մեկնաբանել