Մոնրեալցի 12-ամյա տղան «կոտրել է» կառավարության կայքերը

Մոնրեալում բնակվող 12-ամյա տղան խոստովանել է Anonymous հաքերների խմբավորման համար կառավարական և ոստիկանական մի շարք կայքեր «կոտրելու» մասին: Toronto Sun-ի հաղորդմամբ՝ գործողությունները քաղաքական դրդապատճառներ չեն ունեցել: Իր ցուցմունքում հաքերը նշել է, որ տեղեկատվությունը փոխանցել է Anonymous խմբի անդամին՝ տեսախաղի հետ փոխանակելու պայմանով: Պատճառված վնասը գնահատվում է $60 հազ: Այս գործով դատավճիռը կկայացվի 2013թ․ նոյեմբերին: Հաքերի անունը չի հրապարակվում լրատվամիջոցներում՝ անչափահաս լինելու պատճառով:

Մեկնաբանել