Instagram-ը ցուցադրել է գովազդի օրինակ

Instagram-ը ցուցադրել է, թե ինչպիսի տեսք կունենան գովազդային հաղորդագրությունները ֆոտոծառայությունում, հաղորդում է Mashable-ը: Ավելի վաղ ծառայության ներկայացուցիչները պնդում էին, որ գովազդը կլինի «գեղեցիկ և բարձրորակ»: Գովազդները տեսանելի կլինեն մոտ օրերս՝ սկզբնական շրջանում ԱՄՆ-ի օգտատերերի էջերում:

Գովազդն ընկերների լուսանկարներից տարբերելու համար՝ գովազդատուների կողմից տեսանյութերն ու լուսանկարները կնշվեն հատուկ sponsored ստորագրությամբ, որը տեսանելի կլինի գովազդի վերին աջ անկյունում: Գրառման վրա սեղմելով՝ օգտատերը հնարավորություն կունենա թաքցնել այն` նշելով պատճառը:

Մեկնաբանել