Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գիորգի Մարգվելաշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Մարգվելաշվիլիին` 2013թ. հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, ձայների ավելի քան 62%-ով հաղթող է ճանաչվել «Վրացական երազանք» կուսակցությունից Գիորգի Մարգվելաշվիլին: Երկրորդ տեղում Դավիթ Բաքրաձեն է` ձայների մոտ 22%-ով, երրորդում` Նինո Բուրջանաձեն` ավելի քան 10%-ով:

Մեկնաբանել