Facebook-ը $1 մլրդ է առաջարկել Snapchat մեսենջերի համար

Facebook սոցցանցը դիմել է Snapchat ծառայության հիմնադիր Էվան Շպիգելին՝ մեսենջերի գնման առաջարկով, հաղորդում է BusinessInsider-ը: Ժամանակի ընթացքում անհայտացող լուսանկարների փոխանակման ծրագիրը գնելու համար Մարկ Ցուկերբերգի ընկերությունն առաջարկել է $1 մլրդ, որը գերազանցում է 2012թ․ Instagram ֆոտոծառայության համար տրամադրված գումարին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Շպիգելը և նրա գործընկեր Բոբի Մերֆին մերժել են Facebook-ի առաջարկը, քանի որ վերջերս մեսենջերը ներգրավել է տասնյակ մլն դոլարի ներդրումներ: Snapchat-ը պատրաստվում է անցկացնել ֆինանսավորման ևս մեկ փուլ, որի ժամանակ կարող է գնահատվել $3-4 մլրդ:

Snapchat-ը թողարկվել է 2011-ին՝ iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Այն հնարավորություն է տալիս ընկերներին հաղորդագրություններ ուղարկել, որոնք որոշ ժամանակ անց ինքնուրույն ջնջվում են: Ծառայության օգնությամբ օրական շուրջ 350 մլն օգտատեր լուսանկարներ է փոխանակում:

Մեկնաբանել