Նազարբաևը քննադատել է Ռուսաստանին Մաքսային միության մասով

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 24-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին քննադատության է ենթարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի քաղաքականացումն ու այն փաստը, որ Ռուսաստանը հանձնաժողովի անդամներին ուղղություն է ցույց տալիս, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Մինսկում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների հանդիպման ժամանակ Նազարբաևն ասել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Մաքսային միության վերազգային մարմին է, որը ստեղծվել է Միասնական տնտեսական գոտու ստեղծման հարցերը կարգավորելու համար: Սակայն, Նազարբաևի խոսքով, նկատվում է հանձնաժողովի աշխատանքի քաղաքականացում, ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ միջոցների և ջանքերի վատնում:

Նախագահ Նազարբաևը նաև ասել է, որ անթույլատրելի է հանձնաժողովի աշխատանքի սկզբունքների խախտումը:

Մեկնաբանել