Google-ը կթողարկի ականջակալներով Glass ակնոցի մեծ խմբաքանակ

Google-ը մինչև դեկտեմբեր կարտադրի մեծ քանակի Glass ակնոց, հնարավորություն տալով դրանց այժմյան տերերին հրավիրել իրենց 3 ընկերներին՝ մասնակցելու վերջինիս փորձարկման գործընթացին, հաղորդում է Financial Times-ը (FT): Մինչև հոկտեմբերի 28-ը Glass գնողները հնարավորություն կստանան անվճար փոխանակել դրանք թարմացված տարբերակի հետ: Վերջինս կունենա նոր տեսակի ոսպնյակներ և շրջանակներ, ինչպես նաև մեկ ականջակալ:

Ընկերությունը, Ամանորին ընդառաջ, ծրագրում է մեծացնել Glass-ի արտադրությունը: Google Glass-ի մեծածախ վաճառքը չի մեկնարկի մինչև 2014թ․, սակայն արդեն ձեռք բերված ակնոցների սեփականատերերի մի քանի ընկերներին հնարավորություն կտրվի մասնակցել «Explorer Edition» թարմացված ակնոցի փորձարկման գործընթացին:

Առաջիկա մի քանի շաբաթում «Google Explorer Program» ծրագրի բոլոր մասնակիցները կստանան 3 հրավեր, որոնք կարող են բաժանել իրենց ցանկությամբ: Մասնակիցները հնարավորություն կունենան գնել թարմացված գաջեթը նախկին գնով՝ $1500, սակայն միայն ԱՄՆ տարածքում: Մինչ այժմ ընկերությունը վաճառել է ավելի քան 10 հազ․ Google Glass ակնոց:

Մեկնաբանել