Գյուղատնտեսության նախարարը նոր տեղակալ ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ հոկտեմբերի 29-ին գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հարությունյանը նշանակվել է գյուղնախարարի տեղակալ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Արմեն Հարությունյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 9-ին Երևանում: 1998-2002 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2000-2002 թթ. ՀՀ պետական ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոնում, 2006-2009 թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժնում (մագիստրատուրա), 2010-2011 թթ. Բրիստոլի համալսարանի միջազգային զարգացում բաժնում (մագիստրատուրա): 2002-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Արմեն Հարությունյանը գյուղատնտեսության նախարարի խորհրդական էր նշանակվել 2012-ից: Անկուսակցական է: Ամուսնացած չէ:

Մեկնաբանել