ԵՄ-ն մտադիր է Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագերլ Վիլնյուսում. Բարոզու

Հոկտեմբերի 29-ին Բրյուսելում տեղի է ունեցել Վրաստանի՝ պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզույի հանդիպումը, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:

Հանդիպման ավարտին Բարոզուն հույս է հայտնել, որ նոյեմբերին «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի: «Մենք հույս ունենք, որ Վիլնյուսում գագաթաժողովին Եվրամիության և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի», -ասել է Բարոզուն:

Նա նաև ընդգծել է Սաակաշվիլիի նախագահության ժամանակ ժողովրդավարությանն, իրավական հասարակության և օրենքի գերակայության կառուցման հարցում Վրաստանի հաջողությունները: Սաակաշվիլին, իր հերթին, նշել է, որ այդպիսով ստացել է իր հարցի պատասախանը՝ արդյոք իր երկիրը դարձել է կայուն և զարգացած մի քանի տարի առաջվա համեմատ:

«Պարոն Բարոզուն ինձ հավաստիացրել է, որ Վրաստանը այսօր շատ ավելի կայուն պետություն է», -ասել է Սաակաշվիլին:

Հանդիպմանը Սաակշվիլին և Բարոզուն հույս են հայտնել, որ համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի 2014թ. նոյեմբերին:

Մեկնաբանել