Տնտեսական փոխկախվածությունը՝ կայուն զարգացման գրավական. Թուրքիայի փոխվարչապետ

Տնտեսական փոխկախվածությունը կայուն զարգացման հասնելու ամենալավ ձևն է, ասել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Լոնդոնում հոկտեմբերի 29-ին Իսլամական համաշխարհային տնտեսական 9-րդ ֆորումի ժամանակ, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամաը ամենահստակ կերպով ցույց տվեց, որ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է միջազգային արդյունավետ համագործակցություն», – ասել է Բաբաջանը:

«Ապրանքների, դրամագլխի և մարդկանց ազատ տեղաշարժը քաղաքացիների օգտին է և փոխշահավետ արդյունքներ է տալիս», – ասել է Թուրքիայի փոխվարչապետը՝ հավելելով, որ իր երկիրը ստորագրել է պարզեցված այցագրային ռեժիմի և ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրեր իր հարևանների և մյուս երկրների հետ:

Բաբաջանի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը տնտեսական փոխկախվածությունը համարում է կայուն զարգացման հասնելու լավագույն տարբերակը: Եթե երկրներն ավելի շատ տնտեսապես միմյանցից կախված լինեն, դա առհասարակ կնպաստի կայունությանը միջազգային հարաբերություններում:

Մեկնաբանել